Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Ստրասբուրգը նախընտրում է կանանց

Ստրասբուրգը նախընտրում է կանանց
10.10.2013 | 16:48

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ասել է, որ 2013-ին Եվրախորհրդարանի սահմանած Անդրեյ Սախարովի անվան «Հանուն մտքի ազատության» մրցանակին արժանացել է պակիստանցի 16-ամյա դպրոցական Մալալա Յուսուֆզային` կանանց իրավունքների պաշտպանության համար: Մրցանակը կշնորհվի նոյեմբերի 20-ին, Ստրասբուրգում: Այս տարի մրցանակին հավակնում էին բելոռուս մի քանի քաղբանտարկյալներ և Էդուարդ Սնոուդենը:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ