Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«Փորձելու ենք բաց լինել արևելյան հարևանների հետ»

«Փորձելու ենք բաց լինել արևելյան հարևանների հետ»
10.10.2013 | 14:54

ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց. «Հայաստանն անդամակցեց շարժունակության գործընկերությանը, որը կդյուրացնի Հայաստանի քաղաքացիների՝ դրսում սովորելն ու աշխատելը»: Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը կմիանա Վիլնյուսի հռչակագրին: Դեսպանն ասաց, որ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն չի ընդհատվել, այլ՝ դանդաղել է: Դեսպանի դիտարկմամբ՝ Եվրամիությունն ընդլայնվում է:

«Միգուցե Հայաստանը ճանապարհին դեմքը թեքել է դեպի Մաքսային միություն»,- այսպես բնորոշեց Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը:

Եվրամիությունը, ըստ դեսպանի, մշակում է մի մոդել, համաձայն որի՝ վրացական կամ մոլդովական գինիները վաճառվելու են ԵՄ-ում:

«Իմ երկիրը և ԵՄ-ն փորձելու է բաց լինել իր արևելյան հարևանների համար: Դա կախված է Հայաստանի հասարակությունից, թե որքանով են ցանկանում համագործակցել ԵՄ-ի հետ: Մենք չենք բացառում, որ եթե չկա ասոցացման գործընթաց, ապա մյուս ոլորտներում չենք կարող համագործակցել: Դա նշանակում է, որ Հայաստանը ազատ է պայմանագրեր կնքել Մաքսային միության հետ»,- ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը:

Ասոցացումը, ըստ դեսպանի, ոչ թե աշխարհաքաղաքական, այլ՝ կանոնակարգային բնույթ է կրում:

«Ասոցացման համաձայնագիրը հնարավորություն է տալիս ոչ թե արտաքին, այլ՝ ներքին խնդիրներ լուծելու համար»,- պարզաբանեց դեսպանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ