Նոր 100 դոլարանոցները ԱՄՆ-ում շրջանառության մեջ են մտնում եռամյա հետաձգումից հետո, երբ ավելի քան 1 մլրդ թղթադրամների վրա հայտնաբերվել էին թերություններ: Թղթադրամների պատրաստման համար օգտագործվել են նոր, ավելի կատարյալ տեխնոլոգիաներ՝ կեղծելուց պաշտպանելու նպատակով: Թղթադրամների վրա հայտնվել են կապույտ 3D-գիծ, խոշոր գրված 100 թիվը ու թանաքաման, որի վրա իր գույնը փոխող «ազատության զանգն» է: Անփոփոխ է ԱՄՆ-ի հիմնադիր-հայրերից Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը: