Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Ռուս-լիտվականի հերթական ռաունդը

Ռուս-լիտվականի հերթական ռաունդը
08.10.2013 | 13:48

Լիտվայում անջատել են «Առաջին բալթյան ալիքը» (ПБК), որը բալթյան երկրների համար հեռարձակում էր ռուսական «Առաջին» ալիքը: Պատճառը ռուսական «Մարդը և օրենքը» հաղորդաշարի հոկտեմբերի 5-ի թողարկումն է, որի ընթացքում հերքվել են 1991-ին Վիլնյուսում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ իրականացված հանցագործությունները: Երկուշաբթի Լիտվայի ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել այդ հեռարձակման կապակցությամբ, որի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ է ստացել «Առաջին» ալիքը հեռարձակող ընկերությունը: Ասվել է, որ խոսքը Լիտվայի օրենսդրության մի շարք հնարավոր խախտումների մասին է: 1991-ի հունվարյան դեպքերը լիտվացիները չեն մոռանում: Այն ժամանակ սովետական զորքերը մտել էին Վիլնյուս և դիրքավորվել քաղաքում` արհամարհելով Լիտվայի իշխանությունների` այդ պահից արդեն մոտ մեկ տարի առաջ արած հայտարարությունը ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին: 1991-ի հունվարի 13-ին ռուսական զորքի հետ բախումների հետևանքով զոհվել էր 14 մարդ, մոտ 600-ը` վիրավորվել:

Ռուս-լիտվական հակամարտությունը նոր թափ առավ, երբ Լիտվայի արտգործնախարարը հայտարարեց, թե ՌԴ-ն ճնշումներ է գործադրում նախկին ԽՍՀՄ մի շարք երկրների (այդ թվում և՝ Հայաստանի) վրա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գիտաժողովից առաջ: Երեկ ՌԴ-ն կանգնեցրեց լիտվական կաթնամթերքի ներկրումը իր տարածք: Ավելի վաղ Լիտվայի արտգործնախարարը հայտարարել էր, թե կարող են շրջափակել Ռուսաստանի երկաթուղային և ավտո ճանապարհները Կալինինգրադի հետ: Նոյեմբերը մոտենում է: Սպասենք հաջորդ ռաունդին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ