Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Մոսկվայի հաշվեհարդարը` լիտվական մոտիվներով

Մոսկվայի հաշվեհարդարը` լիտվական մոտիվներով
07.10.2013 | 11:59

Այսօրվանից դադարեցվել է լիտվական կաթնամթերքի ներկրումը ՌԴ: Ռուսական հակահամաճարակային ծառայության տվյալներով լիտվական «Սվալյա» և «Շիլուտես Ռամբինես» պանիրների, թթվասերների մեջ դրոժի և սնկերի քանակությունը թույլատրվածից բարձր է: «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն ասել է, թե հայտնաբերվել են մի շարք խախտումներ` ապրանքապիտակի վրա չնշված ճարպերի առկայություն, բնական համարվող կաթնաշոռի մեջ հայտնաբերվել են կոնսերվանտներ և կիտրոնաթթու, նույնիսկ` աղիքային ցուպիկ:

Լիտվայի պետական անասնաբուժական և սննդամթերքի ծառայության ղեկավար Յոնաս Միլյուսը շաբաթ օրը հայտարարել էր, թե Լիտվան պաշտոնապես չի տեղեկացվել Ռուսաստանի` լիտվական կաթնամթերքի ներկրման սահմանափակումների մտադրության մասին: «Ոչ մի պաշտոնական զգուշացում չենք ստացել, տեղեկատվությանը ծանոթ ենք մամուլից»,-ասել էր պաշտոնյան:

Ռուսաստանը յուրօրինակ տնտեսական հաշվեհարդներ է տեսնում տարբեր երկրների հետ: Նախկինում նա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պատժելու համար փակեց մուտքը իր տարածք վրացական գինիների և հանքային ջրերի համար, վերջին ժամանակներս էլ, կապված Մոլդովայի և Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ, հայտարարեց, թե խախտումներ են հայտնաբերվել մոլդովական գինու և ուկրաինական քաղցրավենիքի մեջ, այժմ էլ լիտվական կաթնամթերքը որակազրկեց: Լիտվայի դեմ այս սննդային պատերազմը ռուսները սկսեցին Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու հայտնի հայտարարության առիթով Լիտվայի արտգործնախարարի կոշտ քննադատությունից հետո, երբ վերջինս հայտարարեց, թե ռուսները ճնշում են գործադրել Հայաստանի վրա: Ռուսաստանն իր այս վարքագծով արդեն դադարում է յուօրինակ լինել: Ինչ վերաբերում է լիտվական կաթնամթերքին, այն, որքան ինձ է հայտնի, Հայաստան չի ներկրվում, ուստիև հայկական համապատասխան ծառայությունները լաբորատոր հետազոտության ենթարկելու հնարավորությունը չունեն, ինչպես «Ռոշեն» ուկրաինական քաղցրավենիքի դեպքում արվեց: Ինքս մի առիթով փորձել եմ «Սվալյա» պանիրը, այն պարզապես հրաշալի է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ