Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Այս աշնանը հօգուտ Պուտինի կքվեարկի ռուսների 30 տոկոսը

Այս աշնանը հօգուտ  Պուտինի կքվեարկի ռուսների 30 տոկոսը
05.10.2013 | 12:06

Առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, ներկայիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կաջակցի ռուսների միայն 30 տոկոսը: Սա 2013 թ. սեպտեմբերի 20-24-ին «Յուրի Լևադայի» հետազոտական-վերլուծական կենտրոնի արդյունքներն են: Համեմատության համար նշենք, որ անցյալ աշնանը Պուտինին կողմ էին քվեարկել ընտրողների 33 տոկսոը: 2013 թ. ապրիլին աջակցություն մակարդակը նվազել է 29 տոկոսով, իսկ օգոստոսին` 1 տոկոսով:

Երկրորդ տեղում, իր բարձր ժողովրդականությամբ, Կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովն է (7տոկոս), այնուհետև` Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (3 տոկոս): Իսկ հետո սկսվում են անակնկալները. Այսպես, վարչապետ Դմիտրի Մեդվեդևին պատրաստ են ձայն տալու այնքան ռուսներ, որքան պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուին` 35-ական ձայն: «Քաղաքացիական պլատֆորմ»-ի ղեկավար Միխայիլ Պրոխորովին և բլոգեր Ալեքսեյ Նավալնիին` 1-ական ձայն:

Հիշեցնենք, 2012-ի նախագահական ընտրություններին, Մ.Պրոխորովը ժողովրդի աջակցությունը ստացավ 7,98 տոկոսով` զբաղեցնելով երրորդ տեղը: Ա. Նավալնին Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում ստացավ ձայների 27, 24 տոկոսը, իսկ Դ.Մեդվեդեվի համար 2008-ի նախագահական ընտրություններում քվեարկեցին ընտրողներ 70,28 տոկոսը: «Լևադա» կենտրոնը ներկայացրել է նաև, թե որ կուսակցությունը մեծամասնություն կստանա առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այսպես, «Միասնական Ռուսաստանի» համար կքվեարկեն ընտրողների 30 տոկոսը, Կոմունիստական կուսակցության համար` 11 տոկոսը, Լիբերալ դեմոկրատական կուսակցությանը` 5 տոկոս, «Քաղաքացիական պլատֆորմ»-ին և «Արդար Ռուսաստան»- ին բաժին կհասնի 3-ական տոկոս ձայն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ