Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Բեռլուսկոնիի քաղաքական ճակատագիրը մնում է օրակարգում

Բեռլուսկոնիի քաղաքական ճակատագիրը մնում է օրակարգում
04.10.2013 | 23:03

Իտալիայի Սենատի հատուկ հանձնաժողովն ավարտում է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մանդատից զրկելու հարցի քննարկումը: Հարցը ծագեց, երբ փետրվարյան ընտրություններում ընտրված նախկին վարչապետին օգոստոսի 1-ին վճռաբեկ դատարանը ֆինանսական մեքենայությունների համար չորս տարվա ազատազրկման դատապարտեց: Մինչ այդ Մարիո Մոնտիի կառավարության ընդունած օրենքի համաձայն` երկու տարուց ավելի ժամկետով դատապարտվածները զրկվում են ընտրվելու իրավունքից: Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության անդամները դեմ են իրենց առաջնորդին մանդատից զրկելուն` նրանք հիշեցնում են, որ իրենց օգտին քվեարկել են 7 միլիոն իտալացիներ: Կուսակցությունը գտնում է, որ օրենքը հակասահմանադրական է: Բեռլուսկոնիի փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան` նշելով մարդու իրավունքների և ընտրության իրավունքի խախտումները: Բացի այդ` «Ազատության ժողովուրդը» Դեմոկրատական կուսակցության անդամներին մեղադրում է Բեռլուսկոնիին քաղաքական ասպարեզից հեռացնելու մտադրության մեջ` առանց հաշվի առնելու օբյեկտիվ իրավիճակը և այդ քայլի անօրինականությունը` նա ընտրվել է նախքան դատավճիռը, իսկ օրենքը հետադարձ ուժ չունի: «Ազատության ժողովուրդը» և Դեմոկրատական կուսակցությունը կառավարող կոալիցիայում են, որն աջակցում է Էնրիկո Լետայի կառավարությանը: Բեռլուսկոնիի հարցում տարաձայնությունները կառավարական ճգնաժամի պատճառ էին դարձել և կարող էին նոր ընտրությունների պատճառ էլ դառնալ, սակայն Լետայի կառավարությունը կարողացավ դիմակայել` Բեռլուսկոնին կոչ արեց քվեարկել կառավարությանը վստահություն հայտնելու օգտին, թեպետ հայտարարել էր կոալիցիայից դուրս գալու մասին:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ