Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Էմոմալի Ռահմոնը առաջադրվում է նախագահի թեկնածու

Էմոմալի Ռահմոնը առաջադրվում է նախագահի թեկնածու
04.10.2013 | 22:59

Տաջիկստանի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Էմոմալի Ռահմոնի թեկնածությունը: Կուսակցության համագումարում նրա օգտին քվեարկել են հազարից ավելի պատգամավորներ: Էմոմալի Ռահմոնը, որ նաև կուսակցության նախագահն է, համագումարին ներկա չի եղել: 62 տարեկան նախագահը ղեկավարում է Տաջիկստանը 1992 թվականից` արդեն 21 տարի: Նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 6-ին: Երկրի 8 կուսակցություններից 7-ն առաջադրել են իրենց թեկնածուներին: Կոմունիստները առաջադրել են Իսմայիլ Տալբակովին, սոցիալիստները` Աբդուհալիմ Գաֆարովին, դեմոկրատները` Սաիդջաֆար Իսմոնովին, Տնտեսական բարեփոխումների կուսակցությունը` Օլիմժոն Բոբոևին, Ագրարային կուսակցությունը` Տոլիբեկ Բուխորիևին, Իսլամական վերածննդի կուսակցությունը` Օյնիխոլ Բոբոնազարովին: Սոցիալ-դեմոկրատները իրենց թեկնածուին կառաջադրեն հոկտեմբերի 12-ին: Նրանցից որևէ մեկի հետ մրցակցությունը գործող նախագահի համար խնդիր չի դիտվում:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ