Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Բալի կմեկնի Քերին

Բալի կմեկնի Քերին
04.10.2013 | 22:49

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի մեկնի ոչ Բրունեյ, ոչ Բալի` նա չի մասնակցի Ինդոնեզիայում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին` բյուջետային ճգնաժամի պատճառով: Նախագահը հրաժարվել է Մալազիա և Ֆիլիպիններ կատարելիք այցերից` Օբաման հարկադրված է շարունակել հանրապետական կոնգրեսականների հետ բանակցությունները` ֆինանսական տարին սկսելու համաձայնության հասնելու համար (ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ից): ԱՄՆ նախագահը զանգահարել է Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Յուդոյոնոյին և Բրունեյի սուլթան Հասանալու Բոլկիախուին և իր ափսոսանքն է հայտնել, որ չի կարող կատարել նախապես ծրագրված այցերը: Բալի կղզում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովում ԱՄՆ-ը կներկայացնի պետքարտուղար Ջոն Քերին:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ