Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Քո աչերն են մեղավոր

Քո աչերն են մեղավոր
02.10.2013 | 13:08

Մեր հստակ տեղեկություններով` համաներումը կտարածվի նաև քաղաքագետ, օրերս Նուբարաշենի մեկուսարան տեղափոխված Սուրեն Սուրենյանցի վրա, ով այս անգամ քաղբանտարկյալ չէ, սակայն, նրա «աչքերը», թերևս, այս անգամ էլ ոմանց «սիրուն» չեն թվացել: Հիշեցնենք, որ չնայած դատարանը քաղաքագետին կալանավորելու որոշում էր կայացրել, այնուհանդերձ, Սուրենյանցի գործով տուժող չկա, որևէ բողոք չկա, իսկ վերցված հինգ հարյուր քսան հազար դրամ գումարը փակված է: Ի դեպ, Սուրեն Սուրենյանցը, ըստ իր մերձավորների, պատրաստվում է ի նշան բողոքի հացադուլ հայտարարել, սակայն ընկեր-բարեկամները նրան հորդորել են հետ կանգնել այդ մտքից:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ