Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Իսրայելը` Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների փորձաքար

Իսրայելը` Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների փորձաքար
01.10.2013 | 11:55

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ավիացիայի պաշտոնատարներին հանձնարարել է ուսումնասիրել Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը` առաջին անգամ 1979 թվականից հետո: Իրան-ամերիկյան հարաբերությունների փոփոխությունների նախադրյալներ ստեղծվեցին Հասան Ռուհանիի պաշտոնակալությունից հետո: Մասնակցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին` Ռուհանին հանդիպումներ ունեցավ արևմտյան գործընկերների հետ և հեռախոսազրույց ԱՄՆ-ի նախագահի հետ: Նրա ուղևորությունից հետո փորձագետները ենթադրում էին, որ փոփոխություններ կլինեն և Իրան-Իսրայել հարաբերություններում: Հանդիպելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ` ԱՄՆ-ի նախագահը վերադարձել է հին տեսակետին` նա չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե Թեհրանը շարունակի միջուկային ծրագրի զարգացումը: Իսրայելն ու ԱՄՆ-ը միասնական տեսակետ ունեն. Իրանը միջուկային զենք չպիտի ունենա, կարծում է Օբաման:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ