Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Յոթ երգ գիտեն, յոթն էլ «օկուպացված տարածքների» մասին

Յոթ երգ գիտեն, յոթն էլ «օկուպացված տարածքների» մասին
30.09.2013 | 13:00

Առնվազն զարմանալի կլիներ, եթե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից Հայաստանին զավթիչ ու ագրեսոր անվանելու հերթական հնարավորությունը Ադրբեջանը բաց թողներ: Նյու Յորքում Ադրբեջանի արտգործանախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Հայաստանի «ագրեսորական նկրտումները և ստատուս քվոն ամրապնդող քայլերը» սպառնալիք են ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, ինչպես նաև սպառնալիքի տակ են դնում «միջազգային և տարածաշրջանային աշխարհն ու անվտանգությունը»: Մամեդյարովի խոսքով, ԼՂՀ-ն և նրա շրջակա «օկուպացված» տարածքները «սիրիահայերով բնակեցնելու», այդ տարածքով օդային թռիչքների իրականացման փորձերը վկայում են այն մասին, որ «Հայաստանը նպատակաուղղված օկուպացիոն քաղաքականություն է իրականացնում Ադրբեջանի տարածքների նկատմամբ»: «ԼՂՀ-ն եղել է և կլինի Ադրբեջանի անբաժանելի մասը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Վերջինիս կարծիքով հակամարտության կարգավորման և երկու պետությունների միջև քաղաքակիրթ հարաբերությունների ստեղծման միակ ուղին «օկուպացված տարածքների ազատումն է, Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը»: Մամեդյարովը մոռացել է նշել, որ ստատուս քվոն պահպանելու հարցում մեծ ներդրում ունի Ալիև կրտսերը, ով սպառնալիքների գծով նաև մեծ վարպետ է: Իր հերթին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը, խոսելով էներգետիկ շուկայում Ադրբեջանի գրաված առաջատար դիրքի մասին, հայտարարել է, թե Հայաստանը ոչ միայն դուրս է մնացել տարածաշրջանային էներգետիկ նախագծերից, այլև հետ է մնացել զարգացումից ընդհանրապես: Էլին Սուլեյմանովը ասել է, թե Հայաստանի ղեկավարությունը պետք է որոշի ինչ է ուզում` «ապահովել Հայաստանի համար բարեկեցիկ և փայլուն ապագա, թե մնալ չզարգացած պետություն, ինչպիսին հիմա է»: Սուլեյմանովը, անշուշտ, ակնարկել է ԼՂ հակամարտության ու Ադրբեջանի տարածքային պահանջների մասին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ