Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Սիրիայի փրկիչը կարող է Իրանը դառնալ

Սիրիայի փրկիչը կարող է Իրանը դառնալ
30.09.2013 | 12:35

ՄԱԿ-ն ընդունել է Սիրիայի քիմիական զենքի չեզոքացման վերաբերյալ բանաձևը, որը բացառում է ռազմական ուժի և ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխի ցանկացած կիրառում: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան կկատարի բանաձևով սահմանված պայմանները քիմիական զենքի վերաբերյալ: Իսկ ի՞նչ կլինի, եթե Սիրիան, այնուամենայնիվ, չկատարի իր խոստումները: Բանաձևի վերջում ասվում է, որ եթե սիրիական կողմերից մեկը` իշխանությունը կամ ընդդիմությունը, խոչընդոտի ՄԱԿ-ի տեսուչների աշխատանքը կամ նրանցից մեկը քիմիական զենք գործածի, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կգործի իր կանոնադրության յոթերորդ գլխի համապատասխան, որը ենթադրում է ռազմական գործողությունների կիրառում:

Ըստ Բաշար Ասադի` Սիրիայում քիմիական զենքի չեզոքացման համար կպահանջվի մոտ մեկ տարի: Մեկ տարվա ընթացքում, ենթադրվում է, որ կշարունակվի քաղաքացիական պատերազմը, քանի որ ՄԱԿ-ի բանաձևը դեռևս չի նշանակում խաղաղություն Սիրիայում: ԱՄՆ-ը պնդում է, որ Սիրիայի իշխանությունը պետք է փոխվի և նոր իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդավարական ընտրությունների արդյունքում: ԱՄՆ-ի և ՌԴ-ի շահերի մասին Սիրիայում գերմանացի վերլուծաբանները յուրօրինակ կանխատեսում են արել, համաձայն որի` Սիրիայում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ Ռուսաստանը ներդրումներ չեն անի 23-միլիոնանոց ժողովուրդ ունեցող մշակութապես հարուստ երկիրը վերականգնելու համար: Գերմանացիների գնահատմամբ` Սիրիայի պատերազմում ԱՄՆ-ը և ՌԴ-ն մտածում են ոչ թե Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու, այլ իրենց շահերի մասին: Ռուսաստանը պայքարում է համաշխարհային արենայում սեփական իմիջը վերականգնելու, արդյունքում` «կոռումպացված պետության իրավունքի համար», ամերիկացիները` Մերձավոր Արևելքում իրենց դաշնակիցների անվտանգության համար: Ըստ վերլուծաբանների «ճակատագրի հեգնանքով» Սիրիայի իսկական փրկիչը կարող է դառնալ Իրանը` իր նոր նախագահ Հասան Ռուհանիի գլխավորությամբ: Իրանը չի ափսոսի ոչ ուժ, ոչ էլ միջոցներ քաղաքացիական պատերազմից հետո Սիրիայի վերականգնման համար:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ