Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Սիրիայում կոալիցիոն կառավարություն կձևավորվի

Սիրիայում կոալիցիոն կառավարություն կձևավորվի
30.09.2013 | 11:44

Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմադ Ջարբան հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է մասնակցել այս տարվա նոյեմբերին Ժնևում կայանալիք Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին: Սա, կարելի է ասել, առաջին քայլն է իշխանություն-ընդդիմություն երկխոսության ճանապարհին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորում է լուրջ երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը: Բան Կի Մունը ասել է, թե այն պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, քանի որ Սիրիայում «բազմաթիվ հանցագործություններ են կատարվել ընդդեմ մարդկության»: Ժնևի կոնֆերանսում քննարկվելու է Սիրիայում կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցը` ներկա իշխանությունների և ընդդիմության մասնակցությամբ: Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն ասել է, թե Սիրիան չի համաձայնի ձևավորել կոալիցիա առանց գործող նախագահ Բաշար Ասադի մասնակցության. «Սիրիական ժողովրդի համար Բաշար Ասադը համարվում է ընտրված նախագահ մինչև 2014 թվականը, երբ տեղի կունենան նոր նախագահական ընտրություններ»: Սիրիայի ընդդիմությունը իր հերթին շարունակում է պնդել, որ Ասադը պետք է հեռանա: Սրա մասին խոսել են և ամերիկացիները: Օրերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, թե Սիրիայում առաջացել է կոալիցիոն կառավարության ստեղծման անհրաժեշտություն, իսկ Ասադը պետք է հեռանա իշխանությունից: Հավելենք, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերի միջև տարաձայնություններ կան: Նրանց մի մասը չի ընդունում Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան որպես իրենց օրինական ներկայացուցիչ: Այնպես որ ընդդիմադիրների հավակնությունները միայն Ասադի ռեժիմի նկատմամբ չեն դրսևորվում. նրանք ամբիցիաներ ունեն նաև իրենց ներսում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 584

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ