Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Նրանք զգուշացնում են

Նրանք զգուշացնում են
29.09.2013 | 12:49

Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Լոուրենս Շիթսի համոզմամբ՝ «ներքին անկարգությունների պարագայում ղեկավարներին կարող է գայթակղել մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով ռազմական լարվածությունը սրելու գաղափարը»։ «Կա վտանգավոր ևս մեկ գայթակղություն՝ երկու երկրների ղեկավարներից մեկին կարող թվալ, թե հակառակորդը ներքին բարդ կացության մեջ է, ուստի ճիշտ ժամանակն է օգտվել նրա թուլությունից և այս երկարատև վեճում հասնել վճռական առավելության», - ընդգծում է Շիթսը: Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում ասվում է, որ երկու երկրներում քննարկումների ընթացքում երբեմն օգտագործում են «բլից-քրիգ» և «կանխարգելիչ հարված» տերմինները։ Զեկույցում նշվում է, որ հակամարտությունը կարող է ցանկացած պահի պայթել։

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ