ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ժնև 2-ը նոյեմբերին

Ժնև 2-ը նոյեմբերին
29.09.2013 | 12:45

Սիրիայի հարցով երկրորդ միջազգային կոնֆերանսը Ժնևում կարող է հրավիրվել նոյեմբերի կեսին: ՄԱԿ-ի 68-րդ նստաշրջանում արտաքին գործերի նախարարների շաբաթվա ընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, Չինաստանի արտգործնախարար Վան Ին և Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը այս հարցով քննարկումներ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լադհար Բրահիմի հետ: Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ ՄԱԿ-ի ԱԽ ընդունած որոշումը Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ հարցի քաղաքական կարգավորման հնարավորություն է դառնում:

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ