Սեպտեմբերի 11-16-ը Հանրային կարծիքի ուսումնասիրման եվրոպական կենտրոնը Ադրբեջանում նախագահական ընտրությունների վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել, որին մասնակցել է 1550 քաղաքացի 42 բնակավայրից: Հարցման համաձայն` հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում ամենամեծ շանսերն ունի նախագահ Իլհամ Ալիևը` 88 տոկոս: 11,8 տոկոսը մտադիր չէ մասնակցել ընտրություններին, 2,9 տոկոսը թեկնածուներից որևէ մեկին ձայն չի տա, 3,3 տոկոսը չի կողմնորոշվել, 7,9 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել: