Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«Երբեք ներողություն չեն խնդրի այն բանի համար, որ մենք չենք պառկել օկուպանտի տակ»

«Երբեք ներողություն չեն խնդրի այն բանի համար, որ մենք չենք պառկել օկուպանտի տակ»
28.09.2013 | 13:51

Վրաստանը քաղաքական և համաշխարհային ամբիցիաներ ունի: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի դեռևս գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, թեև չհայտարարելու պարագայում անգամ դա պարզ էր Սաակաշվիլիի վարած քաղաքականությունից: Վրաստանի նախագահն ասել է` եթե Վրաստանը անընդհատ կրկնի, որ պատերազմը տեղի է ունեցել իր մեղքով, որ չպետք է պատասխան կրակ բացեր, և որ Վրաստանը համաշխարհային արենայում առանձնապես նշանակություն չունեցող երկիր է, ապա դա չի ընկալվի: Սաակաշվիլին անդրադարձել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր հայտնի ելույթի արձագանքներին: Նա ասել է, թե շատերը շնորհակալություն են հայտնում, և նրանց մեջ մեծ թիվ են կազմում ռուսաստանցիները: «Երախտագիտություն են հայտնում Վրաստանին, ո՛չ նախագահին»,-ասել է Սաակաշվիլին և հավելել. «Մենք ունենք համաշխարհային ամբիցիաներ, որի համար մեզ պատժում է Պուտինը»: ՄԱԿ-ի իր ելույթում նա ներողություն էր խնդրել Վրաստանի այն քաղաքացիներից, որոնց կյանքը, իր բնորոշմամբ, չկարողացավ ավելի լավը դարձնել: Երեկ նա կրկին անդրադարձել է այս հարցին և ասել. «Ես ներողություն եմ խնդրել, որ շատերը դեռևս ապրում են աղքատության մեջ, բայց երբեք ներողություն չեմ խնդրի այն բանի համար, որ մենք չենք պառկել օկուպանտի տակ»: Նկատենք, որ քաղաքական-պետական գործչի, առավել ևս, առաջնորդի զղջման խոսքը միշտ էլ բարձր է գնահատվում հասարակության կողմից: Մի բան, որ հայ գործիչներին հատուկ չէ, բայց սա արդեն ուրիշ պատմություն է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

s.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am