Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Պուտինի ամբիցիաները կարող են չբավարարվել

Պուտինի ամբիցիաները կարող են չբավարարվել
28.09.2013 | 13:00

Ռուսաստանի տնտեսությունն այս օրերին լուրջ պրոբլեմներ ունի, այնքան լուրջ, որ դրանց մասին խոսում է անգամ երկրի վարչապետը: Օրերս ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը ասել էր, թե, իր կարծիքով, Ռուսաստանի ներկայիս տնտեսական վիճակը` աճի զրոյական տեմպն ու բացասական ներդրումները, տնտեսությունը կարող են հանգեցնել ճգնաժամի: ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը այդ կարծիքին չէ: Վերջինիս գնահատմամբ՝ Ռուսաստանի տնտեսությունը կանգնած է ռեցեսիայի շեմին, որն ավելի վատ է, քան սուր ճգնաժամը: «Իմ կարծիքով դա ավելի վատ է, քանի որ ճգնաժամը մի իրավիճակ է, որի մեջ մտնում ես և որից կարող ես դուրս գալ, իսկ ստագնացիան վիճակ է դժվար կանխատեսելի հետևանքներով: Ճգնաժամի հետ համաձայն չեմ, բայց իրավիճակը շատ բարդ է»,-ասել է Ուլյուկաևը: ՌԴ տնտեսական իրավիճակի մասին խոսել է նաև Դմիտրի Մեդվեդևը: Վերջինս ասել է, թե Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է փաստացի ճեղքվածքի առջև, որից դուրս գալու համար երկու ճանապարհ կա` շարունակել շատ դանդաղ ընթացքը տնտեսական աճի գրեթե զրոյական տեմպերով կամ առաջ շարժվելու լուրջ քայլ կատարել: Առաջին ճանապարհը, ասվել էր, ավելի վտանգավոր է և կարող է տանել դեպի անդունդ: Ինչպես երևում է ռուս պաշտոնյաների խոսքից, ՌԴ-ն լուրջ պրոբլեմներ ունի: Ւսկ ռուսական տնտեսությունն իրականում անմիջական կապ ունի Մաքսային միություն ասվածի հետ, քանի որ այդ կառույցում Ռուսաստանը ամենախոշոր երկիրն է, և վերջինիս տնտեսական իրավիճակը վճռորոշ ազդեցություն է ունենալու անդամ երկրների տնտեսությունների վրա: Ուրեմն Ռուսաստանը կարիք ունի, նախևառաջ, խնդիրները լուծելու իր ներսում, առանց որի Մաքսային միության նախագիծը կարող է պարզապես «փսորվել»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ