Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

«Ակնկալում է աջակցություն Արևմուտքից»

«Ակնկալում է աջակցություն Արևմուտքից»
27.09.2013 | 14:46

Երեկվանից սոցիալական ցանցերը հեղեղված են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում սեպտեմբերի 25-ին ունեցած ելույթով: Առանձին օգտատերեր, որոնք վրդովված էին Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալուն տված համաձայնությունից հետո, հրճվանք էին ապրում այդ ելույթից: Ոմանք նույնիսկ գրել էին, թե ինչ լավ է, որ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում կա գոնե մեկ Սաակաշվիլի:

Ի՞նչ է ասել Սաակաշվիլին: Իր ելույթում, ինչպես և սպասվում էր, նա անողոք քննադատության է ենթարկել ՌԴ նախագահ, ԿԳԲ-ի գործակալ Վլադիմիր Պուտինին և նրա եվրասիական գաղափարը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա ասել է հետևյալը. «Հայաստանն անկյուն է քշվել ու հարկադրված է եղել ստորագրել Մաքսային միության փաստաթուղթը, որն այդ ազգի ու տարածաշրջանի շահերից չի բխում»:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն, անդրադառնալով Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի ելույթին, ասաց. «Նա օգտագործեց Հայաստանի հետ կապված վերջին իրադարձությունները և ընդհանրացնելով՝ փորձեց բոլոր երկրների խնդիրները ներկայացնել որպես միջազգային պրոբլեմ: Նա ոչ մի նոր բան չի ասել: Նա Հայաստանի օրինակը բերելով՝ Ռուսաստանին ներկայացրեց մի պետություն, որը խանգարում է տարածաշրջանի երկրներին: Նա այդ խնդիրը ներկայացրեց Արևմուտքին, որպեսզի ստանա աջակցություն»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ