Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

ՈՒկրաինայի պատասխանը` դու ինձ, ես քեզ

ՈՒկրաինայի պատասխանը` դու ինձ, ես քեզ
27.09.2013 | 13:41

Երկու օր առաջ ՈՒկրաինան փակել է տրանսպորտի տեղաշարժը Ռուսաստանից եւ Բելառուսից իր տեղական անցագրային կետերով: Դրանցով կարող են անցնել միայն հետիոտները` սահմանապահ շրջանների բնակիչները: Իսկ տրանսպորտային միջոցները պետք է անցնեն միայն միջազգային և միջպետական անցագրային կետերով: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի սահմանապահ ծառայությունը: Նման որոշումը բացատրվում է Բելառուսում և ՌԴ-ում տարածված խոզերի աֆրիկյան ժանտախտով: Այս սահմանափակումներն արվել են խոզի աֆրիկյան ժանտախտի հարուցչի ներթափանցումը ՈՒկրաինա կանխելու նպատակով, որի համար ՈՒկրաինան մեծացնում է վերահսկողությունը սահմանով անասնապահական արտադրանքի տեղափոխման վրա: Եթե նախկինում ՈՒկրաինայի հետ սահմանը տրանսպորտային միջոցները կարող էին հատել ցանկացած տեղում, որտեղ կար անցագրային կետ, այժմ դա կարող է լինել խոշոր անցակետերով, որոնք հագեցած են վերահսկողության անհրաժեշտ սարքավորումներով: Այդպիսի խոշոր կետերը բելառուսական սահմանին 8-ն են, ռուսական սահմանին` 28-ը: Փորձագետները պաշտոնական Կիևի այս որոշումը պայմանավորում են վերջերս ՌԴ վարչապետի արած հայտարարության հետ, որով Ռուսաստանը ՈՒկրաինային զգուշացնում էր, եթե ոչ` սպառնում, ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման հնարավոր հետևանքների մասին: Ի պատասխան ռուսական շանտաժի, ուկրաինացիները հայտարարեցին, թե չեն վախենում «գազային պատերազմների» կրկնությունից, քանի որ դա անհնար է մի պարզ պատճառով` այժմ ՈՒկրաինան գազ ստանում է Եվրոպայից և հետագայում նախատեսում է մեծացնել եվրոպական գազի մուտքի ծավալները: Սակայն ուկրաինացիները, երևում է, քիչ համարեցին ինքնապաշտպանության կոնտեքստում արված այս հայտարարությունը, նրանք անցան հակահարձակման` «դու ինձ, ես քեզ» տարբերակով:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ