Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

ԱՄՆ-ը զգուշացնում է առանց շանտաժի

ԱՄՆ-ը զգուշացնում է առանց շանտաժի
25.09.2013 | 12:44

ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը խոսքի դաշտում շարունակվում է: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ուղիղ տեքստով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասկացրել է, թե մնում է իր դիրքորոշմանը Սիրիայի հարցում: Ի պատասխան «The New York Times»-ում հրապարակված Պուտինի հոդվածի` Օբաման ասել է. «Ոմանք կարող են չհամաձայնել, բայց ես հավատում եմ, որ Ամերիկան բացառիկ է» և հավելել, թե ԱՄՆ-ը բացառիկ է նրանով, որ մտածում է ոչ միայն իր, այլև բոլորի շահերի մասին: Չնայած սրան, Օբաման նաև նշել է, թե Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Միացյալ Նահանգները առաջին տեղում դնում է իր հետաքրքրությունները:

Ըստ Օբամայի` Սիրիան պետք է գործնական քայլերով ապացուցի, որ պատրաստ է չեզոքացնելու քիմիական զենքը: Այս հարցի հետ կապված ԱՄՆ-ի նախագահը իր ելույթում նկատել է, թե չի կարծում, որ ռազմական գործողությունները Սիրիային խաղաղություն կբերեն, միաժամանակ նշել, թե ԱՄՆ-ը պատրաստ է իր բոլոր` ներառյալ ռազմական, ուժերը ներդնելու տարածաշրջանում իր հետաքրքրությունները պաշտպանելու համար: Ամերիկացիների առաջնորդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել «ուժեղ բանաձև» ընդունել Սիրիայի վերաբերյալ, որը Բաշար Ասադին կհարկադրի հրաժարվել քիմիական զենքից ու չեզոքացնել այն: Ասվել է, թե բանաձևի տեքստում պետք է խոսվի Սիրիայի իշխանությունների համար լուրջ հետևանքների մասին այն դեպքում, եթե Ասադի ռեժիմը չկատարի քիմզենքի ոչնչացման իր պարտավորությունները: Բարաք Օբաման նաև ՌԴ-ին և Իրանին կոչ է արել հրաժարվել այն մտքից, թե Ասադը պետք է պաշտոնավարի որպես Սիրիայի նախագահ` հավելելով. «Ես չեմ հավատում, որ Ամերիկան կամ ցանկացած այլ երկիր պետք է որոշի, թե ով պետք է լինի Սիրիայի առաջնորդը»: Ի դեպ, Օբաման իր ելույթում չի մոռացել և Իրանը: Ողջունելով Իրանի նոր նախագահի` հաշտության և խաղաղասիրական խոսքերը` ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե դրանք պետք է ապացուցվեն թափանցիկ և կոնկրետ գործողություններով: Նա նաև ակնարկել է, թե ԱՄՆ-ը դեռևս չի հրաժարվել Սիրիայի և Իրանի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու մտքից, եթե այս երկրները հավատարիմ չմնան իրենց խոստումներին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ