Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Կապ չունի, թե ով է իշխանության ղեկին

Կապ չունի, թե ով է իշխանության ղեկին
24.09.2013 | 17:26

ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր երկրի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի առաջ շան պես պոչ խաղացնելը և մոբիլիզացնել միջազգային հանրության աջակցությունը Շիդա Քարթլիի վրա, որտեղ ռուս սահմանապահները սահմանագծում են կատարում: Նախագահը գտնում է, որ Վրաստանի բոլոր քաղաքական ուժերը պետք է միասնական պաշտպանեն երկրի շահերը. «Վերջին ամիսների ընթացքում մենք կորցրել ենք վերահսկողությունը բավական խոշոր գյուղատնտեսական հողերի նկատմամբ, ինչի մասին, ի դեպ, ոչ ոք գրեթե չի իմացել։ Այդ ամենն այնպես է արվել, որ Ռուսաստանը որևէ քաղաքական գին դրա դիմաց չի վճարել։ Հաճախ ասում էին, որ դա տեղի է ունենում, որովհետև Պուտինն ինձ տանել չի կարողանում։ Բայց այժմ մենք համոզվեցինք, որ կապ չունի, թե ով է իշխանության ղեկին»:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ