Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Նախագահականից` նախագահական գրադարան

Նախագահականից` նախագահական գրադարան
24.09.2013 | 17:23

ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ընդունել է նախագահ Բարաք Օբաման: Սահակաշվիլին ասել է, որ Վրաստանը գտնվում է վտանգներով լի փուլում. «Իրավիճակը վերջնականորեն կշտկվի, սակայն վերաձևակերպելով Ձեր խոսքերը՝ մինչ բարելավվելը կարող է ավելի վատթարանալ»: Բարաք Օբաման կարևորել է Վրաստանի նախագահի ներդրումը իր երկրի ժողովրդավարական վերափոխման գործում և հետաքրքրվել Սահակաշվիլիի ծրագրերով: Միխայիլ Սահակաշվիլին ասել է, որ բացի քաղաքականությունից մտադիր է զբաղվել և կրթական ծրագրերով, մասնավորապես` պատրաստվում է Թբիլիսիում նախագահական գրադարան բացել: Որոշ ժամանակ առաջ Սահակաշվիլին ցանկություն էր հայտնել գինեգործությամբ զբաղվելու:

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ