Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Իվանիշվիլին «պոչ է խաղացնում» Պուտինի առաջ

Իվանիշվիլին «պոչ է խաղացնում» Պուտինի առաջ
24.09.2013 | 12:37

Վրաստանի նախագահը ԱՄՆ պաշտոնական այցի ժամանակ քննադատել է Վրաստանի կառավարության գործունեությունը: Նա ասել է, թե կառավարությունը պետք է դադարեցնի «պոչ խաղացնել» Ռուսաստանի առաջ և մոբիլիզացնի միջազգային հանրության աջակցությունը Շիդա Քարթլիում տեղի ունեցող պրոցեսների շուրջ: Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանի քաղաքական ուժերի ուշադրությունը հրավիրել է վրացական սահմանի և, մասնավորապես, Դվանի գյուղում տեղի ունեցող իրադարձությունների վրա` ասելով, թե Վրաստանը վերջին ամիսներին կորցրել է մեծ թվով գյուղատնտեսական նշանակության հողեր, իսկ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը զբաղված է «անհասկանալի ռևերանսներ» անելով Ռուսաստանին: Սաակաշվիլիի գնահատմամբ՝ Իվանիշվիլին արևմտյան ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում ասում է, թե պատերազմը սկսել է Վրաստանը, և հայտարարում, որ Վրաստանը չպետք է ունենա ոչ աշխարհաքաղաքական, ոչ էլ տարածաշրջանային ամբիցիաներ, որի արդյունքում արդեն ամերիկացիներն ու եվրոպացիները չեն խոսում Վրաստանի նկատմամբ Մոսկվայի իրականացրած զավթողական գործողությունների մասին:
Նկատենք, որ Վրաստանի նախագահի և վարչապետի հակամարտությանը կարող է վերջ դրվել այս տարվա հոկտեմբերի 27-ին, երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները: Իվանիշվիլին արդեն իսկ հայտարարել է, թե նախագահական ընտրություններից հետո հեռանալու է քաղաքականությունից, թեև չի պարզաբանել՝ կհեռանա ընտրությունների ցանկացած ելքի՞, թե՞ միայն իր` «Վրացական երազ» կուսակցության թեկնածուի հաղթանակի պարագայում: Վրաստանի նախագահական ընտրություններին այս անգամ ռեկորդ է գրանցվել` ընտրություններին մրցակցելու է 23 թեկնածու: Նրանց թվում և Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն (2001-2008 թթ.) և Միխայիլ Սաակաշվիլիի` «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի նույնպես նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն (2008-2012 թթ.):


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ