Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Կիևը «Տիտանիկի» տոմս է գնում` ըստ Կրեմլի

Կիևը «Տիտանիկի» տոմս է գնում` ըստ Կրեմլի
21.09.2013 | 19:21

Եթե Ուկրաինան կողմնորոշվում է դեպի Եվրամիություն, Մաքսային միությունը հարկադրված է պաշտպանական քայլեր ձեռնարկել: Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը Ուկրաինայի համար դառնալու է «Տիտանիկի» տոմս` գտնում են Կրեմլում: «Տնտեսական համագործակցության որ ճանապարհն է ավելի լավ, պետք է որոշեն պետություններն ու նրանց խորհրդարանները: Մենք հարգում ենք Ուկրաինայի ընդունած որոշումը` որ ուղղությամբ էլ լինի»,-հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ