Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«Պարզվել» է, որ ՈՒկրաինան, Մոլդովան ու Հայաստանը անկախ երկրներ են

«Պարզվել» է, որ ՈՒկրաինան, Մոլդովան ու Հայաստանը  անկախ երկրներ են
21.09.2013 | 19:05

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, որ աշխատանքային այցով գտնվում է Ստոկհոլմում, հայտարարել է. «Մենք որևէ երկրի վրա ճնշում չենք գործադրում իր քաղաքական ու տնտեսական հետագա զարգացման ճանապարհի ընտրության հարցում: Այդ ասելով` դուք գործնականում ժխտում եք այդ երկրների ազգային անկախությունը` Ուկրաինան լինի, Մոլդովան, թե Հայաստանը»:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ