Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Իլան Բերմանը Կասանդրայի դերում

Իլան Բերմանը Կասանդրայի դերում
18.09.2013 | 17:04

Արտաքին քաղաքականության հարցերով ամերիկյան խորհրդի փոխնախագահ Իլան Բերմանը հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ ցնցումների շեմին է, որոնք հանգեցնելու են լիակատար տապալման համաշխարհային ասպարեզում: Ըստ նրա` չնայած թվացյալ բարգավաճմանը, Ռուսաստանի ներսում «աճող թուլություն» կա: Բերմանի կարծիքով` այդ ցնցումները նույնքան նշանակալից են, որքան ԽՍՀՄ-ի փլուզումը 20 տարի առաջ: Պատճառներից մեկը սլավոնական բնակչության կրճատումն է, կյանքի տևողության նվազումը, թմրամոլության ու հարբեցողության մոլեգնումը: Դարի կեսին Ռուսաստանի բնակչությունը կարող է կրճատվել 25%-ով, մուսուլման բնակչությունը կարող է 20% կազմել արդեն 2020-ին:

Բերմանը նաև քաղաքացիական պատերազմ է կանխատեսել Ռուսաստանի համար:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ