Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

ՄԱԿ-ից դեռ չեն արձագանքել

ՄԱԿ-ից դեռ չեն արձագանքել
18.09.2013 | 16:56

Օրեր առաջ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ դիմել էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյին, ՄԱԿ-ի աշխատանքային խմբի ղեկավար-զեկուցող Էլ Հաջի Մալիկ Սոուին և ՄԱԿ-ի այլ զեկուցողների, որպեսզի վերջիններս գան Հայաստան, օգտագործեն իրենց լծակները՝ դադարեցնելու Հայաստանի իշխանությունների ապօրինի գործողությունները: Դիմողներն իրենց ընդարձակ նամակում անդրադարձել էին վերջին շրջանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնություններին:

Նամակի հեղինակներից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության փոխտնօրեն Սոնա Այվազյանից հետաքրքրվեցինք, թե ինչ արձագանք են ստացել ՄԱԿ-ի հանձնակատարից և զեկուցողներից:
«Ոչ մի արձագանք դեռևս չկա: Իրենց մանդատի, գործունեության շրջանակների մեջ է մտնում Հայաստան այցելելը, դրա համար էլ դիմել ենք»,- մեր հարցին արձագանքեց Սոնա Այվազյանը:
Իսկ թե ինչու նամակում չէին անդրադարձել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի դեպքին, Սոնա Այվազյանը նշեց, որ հետևում են դատավարության ընթացքին:
«Հույս ունենք, որ հավաքված բազմաթիվ ստորագրությունները, որոնք, որպես երաշխավորագիր, ներկայացվում են դատարան, կնպաստեն նրա՝ ազատ արձակմանը: Դատավարությունից հետո էլ կորոշենք, թե ինչպես կարձագանքենք Տիգրան Առաքելյանի դեպքին»,- ասաց նա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ