Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Դամասկոսը Մոսկվային նոր փաստարկներ է տրամադրել` Ղութայի վրա ռազմական գործողությունների առնչությամբ

Դամասկոսը Մոսկվային նոր փաստարկներ է տրամադրել` Ղութայի վրա ռազմական գործողությունների առնչությամբ
18.09.2013 | 16:53

Սիրիայի իշխանությունները ռուսական դիվանագետներին տվել են նյութեր Դամասկոսի արվարձանները քիմիական հարձակման ենթարկելու վերաբերյալ: Ինչպես հայտարարել է ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, ով գտնվում է Սիրիայի Հանրապետությունում, սիրիական կողմն այդ նյութերը դիտարկում է որպես գրոհայինների հարձակման ապացույց:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ուսումնասիրել է Սիրիայի տրամադրած տվյալները Դամասկոսի վերաբերյալ: Ի՞նչ տեղեկություններ են դրանք, և ինչպիսի՞ վերլուծություն են տվել ռուս դիվանագետներն այդ տեղեկություններին:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, իր հերթին առաջարկել է ուսումնասիրել այն ապացույցները, որոնց համաձայն, Հութայի վրա քիմիական հարձակումը եղել է խոշոր սադրանք` ուղղված Սիրիայի հակամարտությանը, որին միջամտել են օտարերկրյա նախաձեռնությունները: Այդ մասին Չուրկինը հայտարարել է ՄԱԿ-ի 68-րդ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորքում:
ԱԳՆ փոխնախարարի խոսքով, Ռուսաստանն ակնկալում է, որ ավարտելով Հութայում տեղի ունեցող իրադարձությունների հետաքննությունը, ՄԱԿ-ի հանձնաժողովը կվերադառնա Սիրիա` ուսումնասիրելու այլ հնարավոր դեպքեր` երկրում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ: Դիվանագետը բացատրել է, որ խոսքը սիրիացի զինվորների թունավորման մասին է, որը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին, 24-ին, 25-ին: Նա նաև անդրադարձել է մարտի 19-ին տեղի ունեցած միջադեպին` կապված Հալեպում զինամթերք թողնելու հետ, որում, ինչպես նաև ապստամբներին օգտագործելու մեջ, կասկածվում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ի դեպ, սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի փորձագետները հաստատել են այն փաստը, որ օգոստոսի 21-ին Հութայի Դամասկոս արվարձանում ապստամբները գործածել են թունավոր գազ: Ամերիկացի հետախույզների տվյալներով, քիմիական հարձակման զոհ է դարձել ավելի քան 1400 մարդ: ՄԱԿ-ի փորձագետները չեն անվանել զոհերի մեղավորներին` պատճառաբանելով, որ դա չի մտել իրենց հանձնարարականի մեջ, ինչպես նաև չեն կարողացել հաստատել զոհերի ճշգրիտ թիվը:
Սիրիական հակամարտության երկու կողմերը` պաշտոնական Դամասկոսը և ապստամբները, մեղադրվում են զենքի օգտագործման և միմյանց զանգվածային ոչնչացման համար: ԱՄՆ կառավարությունը և եվրոպական մի շարք երկրներ, վկայակոչելով սեփական հետախուզական տեղեկատվությունը և գնահատելով իրավիճակը, գտնում են, որ սիրիական հակամարտության մեջ մեղավոր են միայն սիրիական իշխանությունները:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ