ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ԱՄՆ-ն ուզում է Մերձավոր Արևելքում հասնել նավթային վերահսկողության»

«ԱՄՆ-ն ուզում է Մերձավոր Արևելքում հասնել նավթային վերահսկողության»
12.09.2013 | 12:34

Բրազիլիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը, որը զբաղվում է երկրի նախագահի և կառավարության մի շարք անդամների նկատմամբ ԱՄՆ-ի իրականացրած լրտեսության հետաքննությամբ, որոշում է կայացրել իր ներկայացուցիչներին ուղարկել Մոսկվա` հանդիպելու Էդվարդ Սնոուդենի հետ: Այս ուղևորության համար, սակայն, բրազիլացիներին անհրաժեշտ կլինի ստանալ ռուսների համաձայնությունը: ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո կտրուկ փոխվեցին լատինաամերիկյան մի շարք երկրների և ԱՄՆ-ի հարաբերությունները: Բրազիլիայի իշխանությունը վրդովված էր երկրի նախագահի նկատմամբ իրականացված ամերիկյան լրտեսումներից: Փաստաթղթերում կա նաև տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները լրտեսել են ոչ միայն Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին և կառավարության մի շարք անդամների, այլև բրազիլական «Petrobras» նավթային ընկերության գործունեությունը:

Սնոուդենի բացահայտումների հենց սկզբում լատինաամերիկյան մի շարք երկրներ արդեն հայտարարել էին, թե դատապարտում են ԱՄՆ-ի ԿՀՎ լրտեսության փաստը այս երկրների նկատմամբ: Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը անգամ հայտարարեց, թե կփակի ԱՄՆ-ի դեսպանատունը Բոլիվիայում, երբ եվրոպական մի շարք երկրներ փակել էին օդային տարածքը Մորալեսի ինքնաթիռի համար: Օրերս Մորալեսը անդրադարձել էր ԱՄՆ-ի` Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու ծրագրին: Նա հայտարարել էր. «Այս ներխուժումը մտածված է, որպեսզի սպանեն նախագահին և գլխատեն կառավարության անդամներին ու Սիրիայի ժողովրդին»: Բոլիվիայի նախագահն ասել էր, թե երկու տարի առաջ միջազգային կոալիցիայի օդանավերը պայթեցրին Լիբիան, որից հետո սպանվեց Մուամար Քադաֆին, իսկ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին կախեցին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարությամբ կազմված կոալիցիայի Իրաք ներխուժումից հետո դատարանի կայացրած վճռի արդյունքում: «Հիմա ԱՄՆ-ն ուզում է Մերձավոր Արևելքում հասնել նավթային վերահսկողության»,- ասել էր Էվո Մորալեսը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ