Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Տարբերություն չկա ու չկա

Տարբերություն չկա ու չկա
11.09.2013 | 11:13

ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը չի տարբերում անկախ պետությունը և պետության նահանգը: «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հարցազրույցում նրան հարցրել են, թե ինչպես պետք է Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, որի հետ սահման չունի: Գլազևն ասել է. «Մենք ունենք Կալինինգրադի նահանգը, որի հետ նույնպես սահման չկա»: Երբ նրան առարկել են, որ Հայաստանն այլ պետություն է, Գլազևն անկեղծացել է. «Մեզ համար տարբերություն չկա՝ պետություն է, թե պետության նահանգ: Գլխավորն այն է, որ մաքսային ընդհանուր տարածք է: Մեր միասնական մաքսային տարածքում Մաքսային միության աշխատանքի 5 տարիներին գոյություն ունի Կալինինգրադի մարզը, որի հետ ընդհանուր սահման չկա»: Իսկ գուցե Գլազևն ավելի՞ն գիտի, քան մենք:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ