Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Քիմիական զենքը կիրառել են ապստամբները

Քիմիական զենքը կիրառել են ապստամբները
10.09.2013 | 13:55

Մինչ ԱՄՆ-ի Կոնգրեսում քվեարկության կդրվի Սիրիային հարված հասցնելու հարցը, Սաուդյան Արաբիան մարտական վիճակի է բերում իր բանակը՝ սպասվելիք ռազմական գործողություններին մասնակից լինելու և Բաշար Ասադի իշխանությանը հարված հասցնելու համար: Ասադի բանակի դեմ կկռվեն նաև Սաուդյան Արաբիայի մոտ 1300 մահապատժի դատապարտված բանտարկյալներ: USA Today-ի տվյալներով՝ այս տարվա ապրիլին այս երկրի ներքին գործերի նախարարությունը մահապատժի դատապարտված 1239 ազատազրկվածների առաջարկել է ներում շնորհել, ինչպես նաև ամենամսյա դրամական օգնություն տրամադրել նրանց ընտանիքներին Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելու դիմաց: Ասվում է, որ դատապարտվածների մեջ կան նաև Աֆղանստանի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի, Պակիստանի, Սոմալիի, Սուդանի, Քուվեյթի և Եմենի քաղաքացիներ: Նրանք բոլորը մահապատժի են դատապարտվել սպանությունների, բռնաբարությունների և թմրանյութերի տարածման համար:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Բաշար Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Սիրիայում քիմիական զենք կիրառելու մեջ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 24-րդ նիստի շրջանակներում այսօր տեղի ունեցած «Մարդու իրավունքները և զինված հակամարտությունները. ԱՄՆ-ի` Սիրիայի նկատմամբ ուժ կիրառելու սպառնալիքները և միջազգային իրավունքը» բրիֆինգի ժամանակ համոզիչ փաստարկներ են ներկայացվել նախկինում հրապարակված լուսանկարների և քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհերի տեսանյութը կեղծելու վերաբերյալ: Ելույթ են ունեցել միջազգային փորձագետներ, սիրիական հասարակական և հոգևոր գործիչներ: Ներկայացվել են բազմաթիվ վկաներ, ովքեր միաձայն հաստատել են, որ քիմիական զենքը գործածել են ապստամբները: Ապացույցները հանձնվել են ՄԱԿ-ի` Սիրիայի գործով անկախ հանձնաժողովին: Սա արդեն երկրորդ ապացույցն է ապստամբների դեմ: Օրեր առաջ նման ապացույցներ էր հրապարակել ամերիկյան «Veterans today» հանդեսը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ