Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

ԱՄՆ-ի Սենատը հետաձգել է քվեարկությունը

ԱՄՆ-ի Սենատը հետաձգել է քվեարկությունը
10.09.2013 | 13:39

Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի Սենատը չի քվեարկի Սիրիայի ռազմական միջամտության բանաձևը` հայտարարել է դեմոկրատների, որ ԱՄՆ-ը Սենատում մեծամասնություն ունեն, ղեկավար Հարրի Ռիդը: Թեպետ նախապես չորեքշաբթին հայտարարվել էր քվեարկության օր, Ռիդը գտնում է, որ քվեարկելը սխալ կլինի, քանի դեռ քիմիական զենքի վերաբերյալ վերջնական որոշում չկա: Հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյնը և Լինդսի Գրեմը կոչ են արել քվեարկել` չնայած Ռուսաստանի առաջարկին: «Կոնգրեսը պետք է իր աշխատանքը կատարի և քվեարկի` համաձայնելով ուժային մեթոդներին, որոնք հիմա քննարկվում են Սենատում, և այսօրվա իրադարձությունները պետք է մեծացնեն կոնգրեսմենների «այո» ասելու ցանկությունը: Դա նախագահին լրացուցիչ լծակ կտա Ռուսաստանի ու Սիրիայի վրա ճնշումն ուժեղացնելու համար, որպեսզի հնարավոր լինի Ասադի ձեռքից վերցնել քիմիական զենքը»,-ասված է սենատորների համատեղ հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ