Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Տեսնենք` ինչ է լինելու հետո

Տեսնենք` ինչ է լինելու հետո
10.09.2013 | 13:36

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է պետքարտուղար Ջոն Քերիին` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել քիմիական զենքի հանձնման Սիրիայի համաձայնության շնորհիվ` ԱՄՆ-ի ռազմական հարվածից խուսափելու հնարավորությունը: ԱՄՆ-ը այդ հարցով բանակցելու է և ՄԱԿ-ի ԱԽ-ի մյուս անդամների ու ՄԱԿ-ի գկխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: «Տեսնենք` ինչ է լինելու հետո»,-ասել է Բարաք Օբաման` նկատի ունենալով, որ պետք է համոզվել ՌԴ առաջարկի իրականացման հնարավորությունների մեջ: Նա գտնում է, որ Սիրիայի իշխանության տնօրինության տակ գտնվող քիմիական զենքը միջազգային ուժերին հանձնելու ռուսական առաջարկը ճեղքում է և հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն: «Ես մեծ հույսեր ունեմ, որ իրավիճակը կարելի է լիցքաթափել ոչ ռազմական ուժով»,-ասել է Օբաման, միաժամանակ ընդգծելով, որ այդ ելքին հասնելու ճանապարհին ռազմական հարվածի ԱՄՆ-ը սպառնալիքը իր վճռորոշ դերն ունեցավ: Այնուհանդերձ, Օբաման սպասում է ռազմական հարվածին Կոնգրեսի համաձայնությանը: Նախագահը դեռ չի որոշել, թե ինչ կանի, եթե ներկայացված բանաձևը չստանա Կոնգրեսի հավանությունը: Օբաման նաև ասել է, որ վտանգ չի տեսնում Սիրիայի սպառնալիքներից. «Նրանք կարող են վտանգ ներկայացնել երեխաների և խաղաղ քաղաքացիների համար, ընդդիմության համար, որը բավականաչափ կազմակերպված և զինված չէ: Բայց նրանք ԱՄՆ-ին դիմակայելու հնարավորություն չունեն, այդ պատճառով էլ երկրի համար ոչ մի սպառնալիքի մասին խոսք լինել չի կարող»: Նա ընդունել է, որ Իրանը և Հեզբոլահը կարող են ասիմետրիկ պատասխան տալ` հարվածներ հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի դեսպանատներին, թեպետ գտնում է, որ հազիվ թե գնան այդ քայլին:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ