Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Սիրիան ընդունել է քիմիական զենքը հանձնելու առաջարկը

Սիրիան ընդունել է քիմիական զենքը հանձնելու առաջարկը
10.09.2013 | 13:34

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սիրիական ճգնաժամի հաղթահարման առումով բեկում է որակել Ռուսաստանի առաջարկը` միջազգային վերահսկողության հանձնել Սիրիայի քիմիական զենքի պաշարները: ԱՄՆ հեռուստաընկերություններին հարցազրույցում Օբաման ասել է, որ այդ դեպքում ԱՄՆ-ը կհետաձգի իր ռազմական հարվածը: Նա գտնում է, որ ՌԴ-ի առաջարկը իրադարձությունների դրական զարգացման հնարավորություն կարող է տա և դառնալ հակամարտության դադարեցման առաջին քայլը: Պատասխանելով` ընդունու՞մ է ինքն այդ առաջարկը հարցին` ԱՄՆ-ը նախագահն ասել է, որ դեռ մանրամասները չգիտի, բայց համարում է, որ իրադարձությունները կարող են զարգանալ դրականորեն:

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ