Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Հարևանները հեռանում են միմյանցից

Հարևանները հեռանում են միմյանցից
10.09.2013 | 11:13

Ուկրաինայի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման հարցը Արևելք-Արմուտք դասական դիմակայության է վերածվել: Եթե մշտապես Ռուսաստանի ստվերում գտնվող Ուկրաինան երկու ամսից Վիլնյուսում ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, չի նշանակում, որ դառնում է ԵՄ անդամ, բայց նշանակում է, որ մեկընդմիշտ հեռանում է Ռուսաստանից ու միանում Արևմուտքին` այսինքն Մաքսային միությունը կորցնում է հետագայում Եվրամիության տնտեսական տարածքին համարժեք տարածք դառնալու հեռանկարը: Ուկրաինան, հակառակ ռուսական ճնշումների, օրեցօր մոտենում է Արևմուտքին` նույնիսկ ընդդիմությունն ու իշխանությունը միավորվել են Եվրամիության ինտեգրման հարցում: Սա այն դեպքն է, որ Ռուսաստանը հերթական անգամ պիտի զղջա Վիկտոր Յանուկովիչին իշխանության բերելու համար:

Այնուամենայնիվ, Մաքսային միության հակագովազդը մարմնավորողը մնում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նույնիսկ անտեսելով տարբեր սննդատեսակների հարցով Ռուսաստանի հետ նրա մղած պատերազմները, որ ոմանց կարող են հայրենասիրություն թվալ, Բատկան նոր հայտնագործություն է արել: Նրա հրամանագրով սահմանվել է նոր վճար` Բելառուսի և Լեհաստանի ու Լիտվայի սահմանը հատողների համար: Սովորաբար բելառուսները հաճախ ու հաճույքով մեկնում են հարևան երկրներ հագուստ և կենցաղային տեխնիկա գնելու համար, քանի որ նախ ավելի էժան է, ապա անհամեմատ որակյալ: Ալեքսանդր Լուկաշենկոն դա համարում է պետական շահերի դավաճանություն` գտնելով, որ բելառուսական փողերը անպետք փալաս-փուլուս և կասկածելի ծագման տեխնիկա գնելու փոխարեն պետք է զարգացնեն Բելառուսի տնտեսությունը: Նախագահի նոր քայլից դժգոհ են ոչ միայն աշխատանքի բերումով, հանգստի ու բուժման նպատակով սահմանը անցնողները, այլև մաքսատան աշխատակիցները, որ սովոր են կարգուկանոնի և հիմա պարզապես չգիտեն ինչպես կատարել հրամանը: Նրանց հետ ոչ ոք չի խորհրդակցել, բացի այդ` լինելով Մաքսային միության անդամ Բելառուսը միայնակ ու ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք չունի մաքսավճարների փոփոխման վերաբերյալ: Բայց Բատկային դա չի հետաքրքրում, և դա առաջին դեպքը չէ, որ Լուկաշենկոն հանգիստ շրջանցում է Մաքսային միության ռեգլամենտները:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ