ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Վրաստանի մայրամուտը

Վրաստանի մայրամուտը
09.09.2013 | 19:02

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հենց այնպես չի հայտարարում, որ ի անհրաժեշտություն, Վրաստանը նույնպես կանդամակցի Մաքսային միությանը: Իվանիշվիլուց հետո Վրաստանը հայտնվել է մեկ այլ, իսկ ավելի ճշգրիտ, գրեթե սովետական «ռեժիմում»:

Եվ որքան էլ Սաակաշվիլին սիրում էր կանանց, «ուտում էր փողկապ», կորցրեց նաև որոշ տարածքներ, այնուհանդերձ, Վրաստանում նրա օրոք կար ազատության մի յուրօրինակ զգացողություն, եվրոպական մի բան:
Հիմա այլ է: Նախորդ տարիներին, երբ մտնում էիր Վրաստանի տարածք, իրականացված բարեփոխումներն ուղղակի դեմքիդ էին խփում` սկսած ճանապարհներից մինչև ոստիկանության պահվածք. ԱՄՆ-ի պետդեպի տրամադրած փողերն իզուր չէին «մսխվել». Վրաստանի ոստիկանները գրեթե վարպետության դասեր էին ցուցադրում. ուղեկցում էին անհրաժեշտության դեպքում, սիրալիր էին հուզվելու չափ, եթե անգամ մի բան այն չէիր արել, այնքան արևմտաբար բարեկամական էին ժպտում, որ լացդ գալիս էր: Սպասարկման մնացյալ «անվանակարգերը» Վրաստանում նույնպես խիստ պատշաճ էին:
Այս տարի այդպես չէր։ Ոստիկանները խիստ հայաբար կանգնեցնում էին որևէ խախտում չարած վարորդի, «ուժեղ» ստուգում փաստաթղթերը, պահանջում «փչել»` ալկոհոլի պահով, որևէ աննշան խախտման դեպքում տուգանում, «գցում ձորը»:
«Հայավարի» էր նաև գազի լիցքավորումը, նախորդ տարիների վրացական գազի որակն ու լիցքավորման «տեմպերը» հասել և անցել էին հայկականից. լիցքավորումից մի քանի կիլոմետր հետո, պարզվում էր… պըրծ:
Այնպես որ, ճիշտ ժամանակն է, որ Վրաստանը կատարի դարձ ի շրջանս յուր և անդամակցի Մաքսային միությանն ու «սովետական» կարգ ու բարքին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ