Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«ԵՄ-ն փորձում է գնահատել իրավիճակը»

«ԵՄ-ն փորձում է գնահատել իրավիճակը»
07.09.2013 | 14:09

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան ՀՈԿՏԱՆՅԱՆԸ կարծում է, որ ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու մասին կայացրած որոշումից հետո ԵՄ-ն հայտնվել է դիլեմայի առջև:

«Կանխատեսու՞մ էր ԵՄ-ն այս իրավիճակը, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել, բայց ԵՄ-ն փորձում է հասկանալ, թե ինչպես պետք է շարունակի իր հարաբերությունները Հայաստանի հետ»,- մեզ հետ զրույցում նշեց Վարուժան Հոկտանյանը: Նա համաձայն չէ այն տեսակետին, որ ԵՄ-ի կողմից ֆինանսական աջակցություն չցուցաբերելը կարող է համարվել պատժամիջոց:
«Այս պահին ակնհայտ է, որ չեն նախաստորագրվի ԵՄ ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը: Այսինքն, կունենանք այն, ինչ ունեինք մինչ օրս: Իսկ ԵՄ-ն այսօր գտնվում է իրավիճակը գնահատելու փուլում»,- ասաց մեր զրուցակիցը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ