ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Պահանջե՛ք նաև ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերը»

 «Պահանջե՛ք նաև ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերը»
03.09.2013 | 22:10

Արձագանքելով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ա. Վասիլևի հայտարարությանը, որը «թեժ աշուն» է խոստացել ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շեմին, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Հայաստան-ԵՄ հարաբերությունները որոշում է ոչ թե ՌԴ դեսպանատան ցինիկ աշխատակիցը, որն իր առաքելությունից դուրս գլխից մեծ հայտարարություններ է անում, այլ՝ որոշվում են քաղաքական, պատմական, քաղաքակրթական օրինաչափություններից ելնելով»: Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ ՌԴ դեսպանատան մի աշխատակցի հայտարարությունը չի կարող որոշիչ լինել և բեկում մտցնել կամ արգելակել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը: Ըստ մեր զրուցակցի, կարող են գործընթացները դանդաղել, կարող ենք ավելի թանկ գին վճարել, սակայն գործընթացը չի արգելակվի:

Ռուբեն Մեհրաբյանին հիշեցրինք, որ օրերս նա հարցազրույցներից մեկում նշել էր, որ պետք է ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի տեքստը պետք է արժանանա շահագրգիռ քննարկման: Հայտնի է, որ մինչ օրս այդ տեքստը չի հրապարակայնացվել:

Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ, երբ տեքստը պատրաստ լինի, կարող ենք ծանոթանալ, սակայն ոչ մեկիս համար էլ գաղտնիք չեն տեքստի հիմնական սկզբունքները:

«Դրանք եվրոպական ստանդարտներն են, որոնք գործում են ամբողջ Եվրոպական միությունում: Եվ այլ բան հնարավոր չէ. հակառակ դեպքում Ազատ առևտրի գոտին չի կարող աշխատել: Շուտափույթ այդ պայմանագրի տեքստը հենց այստեղ, այս պահին պահանջողները թող գնան ու պահանջեն Հայաստանին և Ռուսաստանին վերաբերող միջպետական պայմանագրերի բոլոր տեքստերը»,- ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստը պահանջողներին հորդորում է մեր զրուցակիցը: Նա նշեց, որ ԵՄ ասոցացման համաձայնագիրը 1200 էջանոց փաստաթուղթ է, այն կհրապարակվի ժամանակին:

Իսկ մինչ օրս այդ փաստաթուղթը չհրապարակելու մասին բարձրաձայնումները քաղաքագետը համարում է ավելորդ խուճապային տրամադրությունների սերմանում:

Ռուբեն Մեհրաբյանը հավաստում է, որ պայմանագրի նախաստորագրումը ենթադրում է քաղաքական, հասարակական կյանքի արմատական վերափոխում, իսկ այդ ամենը չի կարող տեղի ունենալ առանց վերքաղաքական և վերհասարակական կոնսենսուսի:

«Այդ պայմանագիրը վերաբերելու է բոլորիս, ոչ թե Սերժ Սարգսյանին կամ Գալուստ Սահակյանին»,- նշեց քաղաքագետը:

Թագուհի Հակոբյան

Դիտվել է՝ 1410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ