Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Ասադն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հարձակումից առաջ հիշել Իրաքի և Լիբիայի փորձը

Ասադն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հարձակումից առաջ հիշել Իրաքի և Լիբիայի փորձը
03.09.2013 | 11:18

Դամասկոսի մատույցներում ընթանում են վերջին օրերի ամենաարյունահեղ մարտերն իշխանական ուժերի և ընդդիմադիր զինված խմբավորումների միջև։ Սիրիական բանակը հաջողությամբ անցկացրել է հատուկ օպերացիան Քուդսիի և Էլ-Համեի շրջաններում՝ վերականգնելով վերահսկողությունը մայրաքաղաքի հյուսիսարևմտյան մասում։
Նշենք, որ այս օրերին ամերիկացի օրենսդիրները քննարկում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ներկայացրած փաստաթուղթը, որը կթույլատրի Սիրիայի վրա հարձակումը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՙՖիգարո՚ թերթին տված հարցազրույցում նշել է, որ ներխուժման հրաման տալուց առաջ պետք է հիշել Իրաքի և Լիբիայի վրա հարձակումները, ինչն այդ երկրներին չբերեց ո′չ խաղաղություն, ո′չ էլ՝ բարեկեցություն։ «Ով մեղադրանքներ է առաջադրում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ, պետք է ներկայացնի ապացույցներ։ Մենք պահանջել ենք ԱՄՆ-ին և Ֆրանսիային ներկայացնել գոնե մեկ հաստատում։ Օբաման և Օլանդը չկարողացան դա անել նույնիսկ սեփական ժողովրդի առաջ։ Եթե ամերիկացիները, ֆրանսիացիներն ու բրիտանացիները գոնե մեկ ապացույց ունենային, ապա այն կհրապարակեին հենց առաջին օրը»,- ասել է Ասադը։ Նա նաև ընդգծել է, որ մեղադրանքներն առաջադրվել են այն ժամանակ, երբ իշխանական ուժերի դիրքերն առավել քան երբևէ լավ վիճակում էին, և զանգվածային ոչնչացման զենք կիրառելու կարիք սիրիական իշխանությունները չունեին։
Ասադը նաև նշել է, որ հիասթափված է Բարաք Օբամայի դիրքորոշումից։ «Ոմանք նրան համարում են հզոր գերտերության առաջնորդ, քանի որ նա հանդես է եկել Սիրիայի նկատմամբ սպառնալիքներով։ Մենք կարծում ենք, որ ուժեղ ղեկավարը նա է, ով կանխում է պատերազմները և ոչ թե նպաստում դրանց»,- ասել է Ասադը։ Դիմելով ԱՄՆ օրենսդիրներին, ովքեր պետք է քվեարկեն հնարավոր ներխուժման օգտին, Սիրիայի առաջնորդը խորհուրդ է տվել հիշել նախկին փորձերը և մտածել հնարավոր հետևանքների մասին։ Նա նաև նշել է, որ տեղի ունեցողը սպառնում է ամբողջ տարածաշրջանին. ՙՄերձավոր Արևելքը պայթուցիկով լի տակառ է, և այժմ կրակը նրան է մոտենում։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ տեղի կունենա։ Իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ։ Տակառը կպայթի, կտարածվեն քաոսն ու ծայրահեղականությունը։ Տարածաշրջանային պատերազմի մեծ ռիսկ կա՚։

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ