Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Պուտի՞նն է սխալվում, թե՞ Վաալը

Պուտի՞նն է սխալվում, թե՞ Վաալը
03.09.2013 | 11:10

Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող, բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը չի կարծում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան արմատապես փոխելու է ուժերի ռազմավարական հավասարակշռությունը Կովկասում: «Առայժմ ռուսների ամենակարևոր ձեռքբերումը «Ռոսնեֆտի» մասնակցությունն է Ապշերոնի գազային նախագծին, որին նրանք դեռ լիովին չեն հասել»,-ասել է Վաալը: Նա նկատել է, որ Վլադիմիր Պուտինը շատ քիչ է անդրադառնում ԼՂ հակամարտությանը. «Ի տարբերություն Դմիտրի Մեդվեդևի, թվում է, որ Պուտինը Ղարաբաղով հիվանդ չէ և մտադիր չէ իր քաղաքական կապիտալը ծախսել այդ հարցի վրա»: Լրագրողի գնահատականով` այցը և Ռուսաստանին, և Ադրբեջանին հնարավորություն տվեց իրենք ուժը ցուցադրել. «Պաշտոնական Բաքվի տեսակետով` այցը Ռուսաստանի աջակցության դրսևորում էր ընտրություններից առաջ, տարածաշրջանում Ադրբեջանի կարևոր դերի ընդգծում: Մոսկվայի տեսակետով` այցը ակնարկ էր Հայաստանին, որպեսզի Երևանում հասկանան, որ պետք է անդամակցեն Մաքսային միությանը: Պուտինը հասկացնում է Վաշինգտոնին, որ ԱՄՆ-ը Կովկասում երկրորդական խաղացող է»:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ