Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Վենետիկում այլևս չեն երգելու O Sole Mio!

Վենետիկում այլևս չեն երգելու O Sole Mio!
02.09.2013 | 11:15

Գոնդոլիերներին Վենետիկում արգելում են սերենադներ երգել ժամը 9.00-ից 20.00` ջրային տրանսպորտի աշխատանքի նոր կանոններով: «Անվտանգ նավարկության ծրագիրն» ունի 26 կետ, նպատակն է կանոնակարգել երթևեկությունը Մեծ ջրանցքով: Վենետիկի իշխանությունները մտադիր են սահմանափակել զբոսաշրջիկների երթևեկը` ջրանցքն ազատելու համար առևտրանավերի առաջ: Սահմանափակված է նաև մասնավոր մոտորանավակների երթևեկը Մեծ ջրանցքի տարածքում:

Դիտվել է՝ 1129

Մեկնաբանություններ