ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ուկրաինան հեռանու՞մ է ԱՊՀ-ից

Ուկրաինան հեռանու՞մ է ԱՊՀ-ից
02.09.2013 | 11:08

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ասել է, որ Ուկրաինան գնալու է եվրաինտեգրման ճանապարհով մինչև վերջ, ինչպես ամրագրված է ներքին ու արտաքին քաղաքականության մասին օրենքում: Նախագահը ասել է նաև, որ այդ հարցը մտադիր է հանրաքվեի դնել: Եվրաինտեգրմանը դեմ ուժեր Ուկրաինայում գրեթե չկան, ընդդիմադիր կուսակցությունները չեն արգելափակելու խորհրդարանի աշխատանքը ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանն անհրաժեշտ օրենքների ընդունման համար: Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հարցն էլ կարգավորված է` նրան թույլ են տալու մեկնել Գերմանիա բուժման: Մինչև նոյեմբեր հանրաքվեի անցկացումը քիչ հավանական է ժամկետի առումով, ամենայն հավանականությամբ հանրաքվե կանցկացվի, երբ Ուկրաինան ԵՄ անդամության հայտ ներկայացնի, իսկ դա նշանակում է, որ Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ից:

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ