Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Սիրիայի բանակը պատրաստ է հակազդել

Սիրիայի բանակը պատրաստ է հակազդել
02.09.2013 | 11:00

Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն ասել է, որ իր երկրի կառավարությունը ուշադրությամբ հետևելու է ԱՄՆ Կոնգրեսում Սիրիայի հարցով քննարկումներին: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ՄԱԿ-ին շրջանցելու մտադրության համար: Իրանի Իսլամական հեղափոխական գվարդիայի հրանատար Մոհամեդ Ալի Ջաֆարին գտնում է, որ խաբկանք է մտածելը, թե Սիրիայում ռազմական միջամտությունը սահմանափակ կլինի: ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը համարում է, որ հայցելով Կոնգրեսի թույլտվությունը, Օբաման փորձում է մի քիչ լեգիտիմություն հաղորդել ռազմական միջամտությանը: Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքին հայտարարել է, որ Սիրիայի բանակը պատրաստ է հակազդել ամերիկյան գործողություններին:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ