Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Եգիպտոսի նախկին նախագահին կդատեն

Եգիպտոսի նախկին նախագահին կդատեն
02.09.2013 | 10:45

Եգիպտոսի՝ իշխանությունից հեռացված նախկին նախագահ Մոհամեդ Մուրսին կկանգնի դատարանի առաջ։ Նրան կդատեն ընդդիմադիր ցուցարարներին սպանելու կոչերի համար։ Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի պետական դատախազը։
Մեղադրանքը վերաբերում է անցած տարվա դեկտեմբերին Կահիրեում՝ նախագահական նստավայրի մոտ, տեղի ունեցած բախումներին, որոնց ընթացքում զոհվել է 7 մարդ։ Նույն մեղադրանքով դատարանի առաջ կկանգնի «Մուսուլման եղբայրներ» շարժման ևս 14 ներկայացուցիչ։
Հիշեցնենք, որ նախագահ Մուրսին իշխանությունից հեռացվել է այս տարվա հուլիսին և մինչ օրս պահվում է կալանքի տակ, սակայն անհայտ է նրա գտնվելու վայրը։
Մուրսիի դեմ առաջադրված մեղադրանքների մասին հայտնել են պետական լրատվամիջոցները, դատական նիստի օրը կհայտարարվի ավելի ուշ։

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ