Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Միանգամից երեք լոքո` ի՞նչ պակաս տղա եմ

Միանգամից երեք լոքո` ի՞նչ պակաս տղա եմ
31.07.2013 | 15:47

Պուտինի բռնած գայլաձկով ներշնչված՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՕՆՏ հեռուստաընկերության եթերում պատմել է, որ Պրիպյատ գետում (Գոմելի շրջան) երեք լոքո է բռնել, որոնցից մեկը կշռում էր 57 կգ: «Ես անձամբ եմ լոքոն հանել` 57կգ: Երեք լոքո եմ բռնել` 57, 24, և 7 կիլոգրամանոց»,- ասել է նա: Նրա խոսքով՝ բոլորովին վերջերս Պրիպյատ գետում ձուկ չի եղել: «Բայց այնտեղ կարգի են բերել: Հիմա այնտեղ մատդ մտցնես ջրի մեջ, ձուկը մատդ կբռնի», -պատմել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահի ձկնորսական հաջողությունների մասին լուրը հիշեցնում է բոլորովին վերջերս ՌԴ նախագահի ձեռքբերումները` նույն ոլորտում: Պուտինն էլ Տոկպակ-Հոլ լճում գայլաձուկ էր բռնել: Այն կշռում էր 21 կգ: Ըստ լուրի` լճում անսպասելիորեն շատ ձուկ էր եղել, ասվում էր, թե Պուտինին ուղեկցողները զարմացել էին դրանից: Չէ, երևում է, Լուկաշենկոն Պուտինին խոնարհվելու միտք չունի: Ասենք` անհնար էր, որ Լուկաշենկոյի ուղեղում մի նապաստակ կամ հենց աղվես բռնելու միտք ծագեր: Ձկան գաղափարն ավելի լավ է, մանավանդ, եթե միանգամից երեք հատ է: Իսկ երեք լոքոն երբեմն ավելին է, քան մեկ գայլաձուկը: Դե, նայած որ կողմից ես նայում: Մի խոսքով, ` ընկերությունը՝ ընկերություն, ձուկն էլ` ձուկ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ