Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Ռուսների համար միգրանտները «ոչ ադեկվատ» են

28.07.2013 | 15:03

Ռուսաստանի միգրացիայի պետական ծառայությունը հրապարակել է ներգաղթած քաղաքացիների վերջին տվյալները, որոնք վկայում են, որ օտարերկրյա քաղաքացիների հոսքը ՌԴ աճել է: Միգրացիոն ծառայությունում գրանցված քաղաքացիների շուրջ 79,5%-ը ԱՊՀ երկրներից են, որից 52,6%-ը`ՈՒզբեկստանից, Տաջիկստանից և ՈՒկրաինայից: Պաշտոնական տվյալներով՝ ընթացիկ տարում Ռուսաստան են մեկնել 11,3 մլն օտարերկրացիներ, որը 9,9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Միգրանտներն ամենաշատը «տեղավորվում» են Մոսկվայի ու մերձակա տարածքներում, ինչպես նաև Սանկ-Պետերբուրգում և Կրասնոդարի երկրամասում: «Խոպանչիների» համար ամենապահանջվածը Ռուսաստանի կենտրոնական և հյուսիս-արևմտյան հատվածն է, որտեղ աշխատում է օտարերկրացիների 60%-ը: Միգրանտները հիմնականում ընդգրկված են շինարարության, ծառայությունների մատուցման, արտադրական արդյունաբերության, առևտրի ոլորտներում: Ի դեպ, միգրացիայի պետական ծառայության ղեկավարը օրերս հայտարարել է, որ վերջին շրջանում ավելացել է երիտասարդ միգրանտների թիվը, որոնք ռուսերեն չգիտեն, չունեն մասնագիտության, իրենց պահում են ոչ ադեկվատ, ինչն էլ տեղի բնակչությանը խիստ անհանգստացնում ու նյարդայնացնում է: Ռուս չինովնիկները մի ուշագրավ փաստ էլ են վկայակոչում. Մոսկվայի ծննդատները լեփ-լեցուն են նախկին խորհրդային պետությունների կին քաղաքացիներով, որոնք չունեն փաստաթղթեր: Այսպես. տասը նորածնից մեկը միգրանտ ծնողներ ունի: Հավանաբար այդ նորածիններից քչերն են հայկական ազգանուն կրում, քանի որ մեզանում ավելի շատ ընդունված է ամուսնանալ, երեխա ունենալ, հետո գնալ «խոպան»՝ նորաստեղծ ընտանիքի հոգսերը հոգալու: Մարզերում այս միտումը դեռ պահպանվում է, սակայն, դրան զուգահեռ, մեծ չափերի է հասնում նաև այն «խոպանչիների» թիվը, որոնք, մի քանի անգամ սեզոնային աշխատանքի գնալուց հետո, ընտանիքն էլ են իրենց հետ տանում և, թեկուզ անօրինական, բայց հաստատվում են ՌԴ-ում, հուսալով, որ հետագայում «օրինական» ռուսաստանցի կդառնան:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ