Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Քուվեյթի խորհրդարանական ընտրություններում հաղթել են լիբերալները

Քուվեյթի խորհրդարանական ընտրություններում հաղթել են լիբերալները
28.07.2013 | 14:57

Քուվեյթի խորհրդարանական ընտրություններում հաջողության են հասել լիբերալները և փոքր ցեղերի ներկայացուցիչները՝ առաջ անցնելով շիաներից և սունիներից։ Շիաները կորցրել են խորհրդարանական տեղերի գրեթե կեսը։ Քուվեյթում քաղաքական կուսակցություններն արգելված են, և նրանք, ովքեր ցանկություն ունեն հայտնվել խորհրդարանում, պետք է իրենց թեկնածությունն առաջադրել մեծամասնական կարգով։

Երկրում առանցքային պաշտոնները զբաղեցնում են Սաբահ ընտանիքի անդամները, մասնավորապես Էմիրի ազգականը գլխավորում է Քուվեյթի կառավարությունը։

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ