«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Մոսկվան Սնոուդենին չի հանձնի, իսկ Վենեսուելան մտադիր չէ բանակցելու ԱՄՆ-ի հետ

Մոսկվան Սնոուդենին չի հանձնի, իսկ Վենեսուելան մտադիր չէ բանակցելու ԱՄՆ-ի հետ
25.07.2013 | 18:00

«Այս փակուղային իրավիճակում Ռուսաստանը տուժող կողմ է: Մենք ցանկության դեպքում նույնիսկ ոչինչ անել չենք կարող, որպեսզի գոհացնենք մեր ամերիկյան գործընկերներին», -այսօր հայտարարել է ՌԴ նախագահական խորհրդի մարդու իրավունքների գծով ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը:

ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, արդեն մեկ ամիս է, գտնվում է իր երկրի սահմաններից դուրս, և իր փախուստի ճանապարհին ԱՄՆ-ի և այլ երկրների հետ հարաբերություններում որոշակի լարվածության առիթ դարձավ: Այժմ, երբ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից լրտեսության մեջ մեղադրվողը դիմում է ներկայացրել ՌԴ իշխանություններին` իրեն ժամանակավոր ապաստան տրամադրելու խնդրանքով, Միացյալ Նահանգների իշխանությունը Ռուսաստանից պահանջել է հանձնել Սնոուդենին:
«Միջազգային կոնվենցիաների համաձայն` մարդուն, ով խնդրանք է ներկայացրել ժամանակավոր ապաստան տրամադրելու մասին, չի կարելի հանձնել»,- ասել է Ֆեդոտովը: Ըստ նրա` Սնոուդենը ֆիզիկապես կարող է գտնվել Ռուսաստանի տարածքում, բայց «իրավաբանորեն նա Ռուսաստանում չէ»: Նա այժմ «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում է և ռուսական սահմանները չի հատել: «Իրավաբանորեն ՌԴ-ն չի կարող նրան ոչ մի տեղ հանձնել, արտահանձնել և ընդհանրապես նրա հետ որևէ բան անել: Նա մեզ մոտ չէ: Ռուսաստանը չի խախտում իր միջազգային պարտավորությունները»,- հավելել է պաշտոնյան:
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մակֆոլը Թվիթերում պարզաբանել է Վաշինգտոնի պաշտոնական խնդրանքը` ասելով, թե ԱՄՆ-ը չի պահանջում Սնոուդենին արտահանձնել, խոսքը Սնոուդենի` երկիր վերադարձի մասին է: «Մենք շատ մարդկանց ենք հետ ուղարկել Ռուսաստան»,- գրել է նա:
Սնոուդենյան կոնտեքստում հնարավոր է, որ լարվեն ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, իսկ ԱՄՆ-Վենեսուելա առանց այդ էլ լարված հարաբերությունները նոր փուլ են մտնում: Հայտնի է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն միշտ դրական է արտահայտվել Սնոուդենի մասին: Երկրի իշխանությունները նույնիսիկ հայտարարեցին Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամության մասին: Անցած շաբաթ Մադուրոն հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների դադարեցման մասին: Պատճառը Սամանթա Փաուերի հայտարարությունն էր, ով մոտակա ժամանակներում կհաստատվի ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում: Նա ասել էր, թե իր թեկնածության հաստատման դեպքում մտադիր է պայքար մղելու ռեպրեսիվ ռեժիմների դեմ, որտեղ ճնշում են քաղաքացիական հասարակության իրավունքները: Նման երկրների թվում նա նկատի էր ունեցել նաև Վենեսուելան:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ